ONYX Obsidian

ONYX Obsidian լույսի ղեկավարման համակարգի դասընթաց Հայաստանում:

Սովորիր լույսի դիզայնի, DMX կառավարման ու պրոֆեսիոնալ ծրագրավորման հմտություններ:

Գրանցվել հիմա

Դասընթացների ընթացակարգ

Միջավայր

Դասընթացներն ընթանում են հարմարավետ դասասենյակներում, որոնք կահավորված են դասընթացին անհրաժեշտ բոլոր տեսակի հարմարություններով՝ աշխատանքային սարքավորումներով և համակարգերով

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Դասընթացին կարող է մասնակցել առավելագույնը 8 անձ, ինչը դարձնում է դասընթացն ավելի անհատականացված։ Հասանելի կլինի աշխատանքը ծրագրի լիցենզավորված տարբերակների հետ

ԸՆԴՄԻՋՈւՄ

Դասընթացը տևում է երեք օր. 4 հիմնական դասաժամով: Երկու կարճ և մեկ երկար ընդմիջումով։ Մասնակիցները կարող են օգտվել անվճար հյուրասիրությունից ընդմիջումների ժամանակ

Համակարգիչ

Դասընթացի մասնակիցները պետք է իրենց հետ ունենան անձնական համակարգիչ անհրաժեշտ մինիմալ պարամետրերով` Capture 2024 Student Edition ծրագրի վերջին տարբերակը տեղակայելու համար

Ամրապնդում

Յուրաքանչյուր թեմայի ավարտից հետո կլինի այդ թեմային վերաբերվող հարց ու պատասխան, տարբեր առաջադրանքներ ու խնդիրներ, գիտելիքները կամրապընդվեն նաև գործնական աշխատանքներով

Միշտ կապի մեջ

Դասընթացներից հետո էլ մասնակիցները կունենան հնարավորություն ONYX OBSIDIAN-ի հետ կապված հարցերն ուղղելու առցանց հարթակում, որը կօգնի ևս մեկ անգամ ամրապնդել գիտելիքները

Ինչու՞ Onyx Obsidian

ONYX Obsidian-ը հզոր և ճկուն լուսային կառավարման համակարգ է, որը լայնորեն կիրառվում է համերգների, թատերական ներկայացումների, հեռուստատեսային շոուների և մեծածավալ միջոցառումների ընթացքում: Այն արդեն օգտագործվում է Հայաստանում՝ համերգային բեմերում, ակումբներում և միջոցառումների դահլիճներում, ինչի շնորհիվ այս համակարգի իմացությունն ավելի պահանջված է դառնում մասնագետների շրջանում։

Դասընթացի ընթացքում դուք կծանոթանաք Timecode Show-ի ավտոմատացված կառավարմանը, Art-Net, sACN ինտեգրմանը, ինչպես նաև կաշխատեք իրական սարքավորումների և վիրտուալ սիմուլյատորների հետ։

💡 Եթե ցանկանում եք լիարժեք տիրապետել ONYX Obsidian համակարգին և կիրառել այն պրոֆեսիոնալ մակարդակով, ապա մեր դասընթացը լավագույն ընտրությունն է ձեզ համար։

Մեր դասընթացներին մասնակցելու 6 պարզ պատճառ

1

Իրական սարքավորումներ

Դասընթացի ժամանակ դուք հնարավորություն կունենաք գործնականում աշխատել ONYX շարքի իրական վահանակների և սարքավորումների հետ

2

Ինտերակտիվ դասընթաց

Դասընթացներն ուղեկցվում են անընդհատ թարմացվող պրեզենտացիաներով, տրամադրվում են ուսուցողական նյութեր, թեմաների վերջում առաջադրվում են խնդիրներ

3

Ամբողջական դասընթաց

Դասընթացը ներառում է սկսնակ, միջին և բարձր մակարդակներ՝ հնարավորություն տալով սովորել ONYX Obsidian համակարգը զրոյից մինչև մասնագետի մակարդակ:

4

Հայալեզու դասնթացներ

Լուսավորության ոլորտի միակ դասընթացն է, որը հայալեզու լինելով, ամբողջովին պահպանում է հիմնական թերմիններն ու հասկացությունները լիովին համապատասխանելով MA3 կրթական մոդուլին

5

Արտոնագրված մարզիչ

Մեր դասընթացները վարում է ONYX Obsidian-ի կողմից արտոնագրված (Certified) տրեյներ, ինչը նշանակում է, որ դուք սովորում եք օրիգինալ ծրագրով՝ հետևելով արտադրողի ստանդարտներին:

6

Ուսումնական նյութեր

Դասընթացն անցկացվում է ONYX Obsidian-ի պաշտոնական մեթոդաբանությամբ, ինչը երաշխավորում է որակյալ և միջազգային ստանդարտներին համապատասխան ուսուցում:

Ի՞նչ է պետք դասին մասնակցելու համար

      Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հիմնական գիտելիքներ թատերական լուսավորման, DMX համակարգերի և բեմական տեխնիկայի մասին, ինչպես նաև ցանկալի է բազային հմտություններ լուսային որևէ ղեկավարման վահանակի օգտագործման մեջ։ Եթե ԱՅՍ ԹԵՍՏԻ ՄԵՋ չհավաքեք 75% և ավելի, հնարավոր է, որ դասընթացը ձեզ համար դժվար ընկալելի լինի։ Սակայն, եթե կարծում եք, որ այս դասընթացը կարևոր է ձեզ համար, մենք չեն սահմանափակում մասնակցությունը՝ անկախ թեստի արդյունքներից։ Իսկ եթե դժվարություններ ունենաք, կարող եք նաև նախքան այս դասընթացը մասնակցել «Լուսավորության ընդհանուր հիմունքներ» դասընթացին՝ ավելի համապարփակ պատրաստություն ստանալու համար։

Որտե՞ղ գտնել մեզ

Դասընթացների
անցկացման
վայրը