GRANDMA3 BEGINNER TRAINING

Բարի գալուստ MA3 աշխարհ, այստեղ կարող եք իմանալ ամեն ինչ մեր դասընթացի մասին
Գրանցվել հիմա

Դասընթացների ընթացակարգ

Միջավայր

Դասընթացներն ընդանում են հարմարավետ դասասենյակներում, որոնք կահավորված են դասընթացին անհրաժեշտ բոլոր տեսակի հարմարություններով՝ աշխատանքային սարքավորումներով և համակարգերով

Մասնակիցներ

Դասընթացին կարող է մասնակցել առավելագույնը 8 անձ, ինչը դառձնում է դասընթացն ավելի անհատականացված։ Մասնակիցները կարող են աշխատել ղեկավարման վահանակների հետ

Ընդմիջում

Դասընթացը տևում է երկու օր. 4 հիմնական դասաժամով: Երկու կարճ և մեկ երկար ընդմիջումով։ Մասնակիցները կարող են օգտվել անվճար հյուրասիրությունից ընդմիջումների ժամանակ

Համակարգիչ

Դասընթացի մասնակիցները պետք է իրենց հետ ունենան անձնական համակարգիչ անհրաժեշտ մինիմալ պարամետրերով` grandMA3 onPC ծրագրի վերջին տարբերակը տեղակայելու համար

Ամրապնդում

Յուրաքանչյուր թեմայի ավարտից հետո կլինի այդ թեմային վերաբերվող հարց ու պատասխան, տարբեր առաջադրանքներ ու խնդիրներ, գիտելիքները կամրապընդվեն նաև գործնական աշխատանքներով

Միշտ կապի մեջ

Դասընթացներից հետո էլ մասնակիցները կունենան հնարավորություն MA3 հետ կապված հարցերն ուղղելու առցանց հարթակում, որը կօգնի ևս մեկ անգամ ամրապնդել գիտելիքները

Ինչու՞ հենց MA3

grandMA3 լուսային ղեկավարման վահանակը հանդիսանում է ամենաառաջադեմ և լայնորեն օգտագործվող լուսային կառավարման համակարգն աշխարհում: Այն MA շարքի վերջին սերունդն է, որը եկել է շարունակելու grandMA2-ի հաջողությունները:

grandMA3-ն սիրված է, քանի որ այն ապահովում է աննախադեպ ճկունություն, հուսալիություն և բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք համապատասխան են ժամանակակից լուսային դիզայնի կարիքներին: 2024 թվականի Եվրատեսիլի մրցույթի համար օգտագործվել է մեկ ցանցում աշխատող լուսավորության ղեկավարման ամենամեծ խմբաքանակը, որով կառավարում էր 200.000-ից ավել լուսային պարամետր։

Մեծ և որակյալ շոուների ժամանակը եկել է նաև Հայաստան. արդեն մի քանի տարի է մարզահամերագային համալիրն օգտագործում է MA3 սերնդի ամենամեծ ղեկավարման վահանակը

Մեր դասընթացներին մասնակցելու 6 պարզ պատճառ

1

Իրական սարքավորումներ

Դասընթացի ժամանակ դուք հնարավորություն կունենաք գործնականում աշխատել MA3 շարքի իրական վահանակների և սարքավորումների հետ

2

Ինտերակտիվ դասընթաց

Դասընթացներն ուղեկցվում են անընդհատ թարմացվող պրեզենտացիաներով, տրամադրվում են ուսուցողական նյութեր, թեմաների վերջում առաջադրվում են խնդիրներ

3

ՄԱՏՉԵԼԻ ԲՈԼՈՐԻ համար

grandMA3 Basic դասընթացի արժեքը ԱՄՆ-ում կազմում է 795$, Գերմանիայում` 499€: Նույն դասընթացը մեզ մոտ ավելի էժան է և չի զիջում անգլերեն և գերմաներեն տարբերակներին

4

Հայալեզու դասնթացներ

Լուսավորության ոլորտի միակ դասընթացն է, որը հայալեզու լինելով, ամբողջովին պահպանում է հիմնական թերմիններն ու հասկացությունները լիովին համապատասխանելով MA3 կրթական մոդուլին

5

Արտոնագրված մարզիչ

Դասընթացներն իրականացվում են Հայաստանում MA3 պաշտոնական ներկայուցչության միջնորդությամբ՝ արտոնագրված մարզչի կողմից, ով իրականացնում է նաև վահանակների տեխնիկական սպասարկում

6

Իրական MA3 հավաստագրեր

Դասընթացների ավարտից հետո բոլոր մասնակիցներին կտրամադրվի MA3 օնլայն ուսուցման հարթակում գրանցվելու հղում, որտեղ հնարավոր կլինի ստանալ MA պաշտոնական հավաստագրեր

Հատուկ թեստ գիտելիքների ստուգման համար

Ովքե՞ր են կարող մասնակցել դասընթացներին

Մենք մասնակցության սահմանափակումներ չունենք, սակայն դասընթացի հեշտ ընկալման համար անհրաժեշտ են որոշակի նախնական գիտելիքներ լուսավորության ոլորտում: Խորհուրդ ենք տալիս անցնել այս հատուկ թեստը, որի միջոցով կարող եք ստուգել ձեր գիտելիքները: Եթե հավաքեք 75% և ավելի արդյունք՝ գրանցվեք դասընթացին, իսկ եթե արդյունքը շատ ավելի վատն է, մենք առաջարկում ենք ընտրել այլ դասընթաց։

Դեռ ունե՞ս հարցեր

    Էս անպայման հաշվել է պետք՝

    Այստեղ կարող եք կցել ձեր կարգավիճակը հաստատող փաստաթուղթ` հատուկ զեղչ ստանալու համար

    Դասընթացների
    անցկացման
    վայրը