Capture լույսերի եռաչափ մոդելավորման ծրագիրն իր տեսակի մեջ ամենալայն տարածվածն է աշխարհում։ Այն համատեղելի է բոլոր հայտնի լուսավորման ծրագրերի հետ, իսկ որոշ դեպքերում աշխատում է նաև փոխադարձ համատեղելիությամբ։ Այն իր մեջ կարող է արտածել տարբեր սերվերներից ստացված տեսապատկերներ և ստեղծել ամբողջ համերգի լուսանկարահանում։ Ծրագրի առանձնահատկությունը ոչ միայն նորագույն տեխնոլոգիոներով պատկերների LIVE ռենդերինգն է, այլև մեկ աշխատանքի շրջանակում դիզայնի մշակումն ու նախագծային փաստաթղթերի ստեղծումն է։
Ինչու՞ է այս դասընթացն անվճար
Մենք CAPTURE VISUALISATION ընկերության հետ համագործակցում ենք և փորձում ենք խթանել նրա տարածումը Հայաստանում։
Դա ոչ միայն կոնկրետ ծրագրի տարածում է, այլ համերգարտադրության մեջ կարևոր օղակ, որը կօգնի հետագայում ստանալ ավելի մասնագիտական մոտեցում ընդհանուր ոլորտի համար։ Դասընթացին կարող են միանալ բեմանկարիչներ, ռեժիսորներ, արտիստներ, լուսավորողներ, բեմի տեխնիկական աշխատակիցներ, նկարահանման խմբի աշխատակիցներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ,
ովքեր կարևորում են առաջադեմ մոտեցումը, և ովքեր ուզում են նախագծել, տեսնել, շտկումներ ու լրացումներ անել բոլոր համակարգերում աշխատող մեկ ընդհանուր հարթակում։ Մենք նաև մշակում ենք ծրագրի հայալեզու տարբերակը, որն արդեն հասանելի է պաշտոնական կայքում, ինչի համար մեզ կարևոր է հայ օգտատերերի կողմից ստանալ կարծքիներ և առաջարկություններ։ Ծրագրի անվճար դասեր լինելու են սահմանափակ քանակով, իսկ դասերի մասնակիցներին կտրվի հնարավորություն ձեռք բերել ծրագրի վճարովի տարբերակները Հայաստանում հասանելի հատուկ զեղչերով։
Ի՞նչ է պետք դասին մասնակցելու համար
Մենք մասնակցության սահմանափակումներ չունենք, սակայն դասընթացի հեշտ ընկալման համար ցանկալի է ունենալ համերգարտադրության կամ դիզայնի ոլորտի հետ առնչություն և որոշակի տեխնիկական գիտելիքներ։ Արդեն դասընթացի ժամանակ ձեզ անհրաժեշտ կլինի ունենալ համակարգիչ, որի նվազագույն տեխնիկական պարամետրերը նշված են պաշտոնական ծրագրի կայքի ներբեռնման էջում։ Դասընթացի համար կարող եք ինքնուրույն տեղակայել ծրագրի անվճար տարբերակը համակարգչի վրա կամ այն ձեզ կտրամադարվի դասընթացի շրջանակներում։ Ժամանակակից աշխարհում վիզուալիզացիայի և ռենդերինգի կարևոր նախապայման է լավ տեսաքարտը, սակայն տեսաքարտի համար PassMark G3D գնահատականը 2000 կամ ավելին լինելու դեպքում կարելի է համարել Capture-ի համար ընդհանուր նվազագույն պահանջվող արտադրողականության չափանիշ, որը բավարար է մեր դասընթացների անցկացման համար։