ONYX Obsidian-ը հզոր և ճկուն լուսային կառավարման համակարգ է, որը լայնորեն կիրառվում է համերգների, թատերական ներկայացումների, հեռուստատեսային շոուների և մեծածավալ միջոցառումների ընթացքում: Այն արդեն օգտագործվում է Հայաստանում՝ համերգային բեմերում, ակումբներում և միջոցառումների դահլիճներում, ինչի շնորհիվ այս համակարգի իմացությունն ավելի պահանջված է դառնում մասնագետների շրջանում։
Դասընթացի ընթացքում դուք կծանոթանաք Timecode Show-ի ավտոմատացված կառավարմանը, Art-Net, sACN ինտեգրմանը, ինչպես նաև կաշխատեք իրական սարքավորումների և վիրտուալ սիմուլյատորների հետ։
💡 Եթե ցանկանում եք լիարժեք տիրապետել ONYX Obsidian համակարգին և կիրառել այն պրոֆեսիոնալ մակարդակով, ապա մեր դասընթացը լավագույն ընտրությունն է ձեզ համար։
Դասընթացի ժամանակ դուք հնարավորություն կունենաք գործնականում աշխատել ONYX շարքի իրական վահանակների և սարքավորումների հետ
Դասընթացներն ուղեկցվում են անընդհատ թարմացվող պրեզենտացիաներով, տրամադրվում են ուսուցողական նյութեր, թեմաների վերջում առաջադրվում են խնդիրներ
Դասընթացը ներառում է սկսնակ, միջին և բարձր մակարդակներ՝ հնարավորություն տալով սովորել ONYX Obsidian համակարգը զրոյից մինչև մասնագետի մակարդակ:
Լուսավորության ոլորտի միակ դասընթացն է, որը հայալեզու լինելով, ամբողջովին պահպանում է հիմնական թերմիններն ու հասկացությունները լիովին համապատասխանելով MA3 կրթական մոդուլին
Մեր դասընթացները վարում է ONYX Obsidian-ի կողմից արտոնագրված (Certified) տրեյներ, ինչը նշանակում է, որ դուք սովորում եք օրիգինալ ծրագրով՝ հետևելով արտադրողի ստանդարտներին:
Դասընթացն անցկացվում է ONYX Obsidian-ի պաշտոնական մեթոդաբանությամբ, ինչը երաշխավորում է որակյալ և միջազգային ստանդարտներին համապատասխան ուսուցում:
Ի՞նչ է պետք դասին մասնակցելու համար
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հիմնական գիտելիքներ թատերական լուսավորման, DMX համակարգերի և բեմական տեխնիկայի մասին, ինչպես նաև ցանկալի է բազային հմտություններ լուսային որևէ ղեկավարման վահանակի օգտագործման մեջ։ Եթե ԱՅՍ ԹԵՍՏԻ ՄԵՋ չհավաքեք 75% և ավելի, հնարավոր է, որ դասընթացը ձեզ համար դժվար ընկալելի լինի։ Սակայն, եթե կարծում եք, որ այս դասընթացը կարևոր է ձեզ համար, մենք չեն սահմանափակում մասնակցությունը՝ անկախ թեստի արդյունքներից։ Իսկ եթե դժվարություններ ունենաք, կարող եք նաև նախքան այս դասընթացը մասնակցել «Լուսավորության ընդհանուր հիմունքներ» դասընթացին՝ ավելի համապարփակ պատրաստություն ստանալու համար։